Կարևոր իրադարձություններ

Հայաստանի անկախությունը այդքան հեշտ չպետք է ենթարկվի արտաքին ուժի շահերին.

12 Ապրիլ, 2016 14:57
Հայաստանի անկախությունը այդքան հեշտ չպետք է ենթարկվի արտաքին ուժի շահերին.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ քառօրյա պատերազմի առաջին հետևանքներն էին հրադադարի ավարտը և դիվանագիտական գործընթացի դադարեցումը:


«Կրակը դադարեցնելու մասին ներկայումս գործող պայմանավորվածությունը, չի նշանակում վերադարձ հրադադարին: Կարծում եմ, որ հինգ դասեր պետք է քաղել իրավիճակից: Առաջին՝ բավական քիչ լծակներ գոյություն ունեն, որոնք կարող ենք կիրառել ու թույլ չտալ Ադրբեջանին վերսկսելու ռազմական գործողությունները»,– ասաց նա:
 

«Երկրորդը՝ Ադրբեջանի կողմից նոր ռազմավարություն  որդեգրել, գրավել ու պահել նոր տարածքներ: Երրորդ՝ առաջացել է նոր համատեքստ այս իրավիճակի հետ կապված: Չորրորդ՝ պետք է վերանայել ներքին իրավիճակը՝ հասարակության կոռումպացվածությունը ավելի շատ է վտանգում երկրի հիմքերը: 5-րդ՝ պետք է վերանայել արտաքին ազդակները, հատկապես Ռուսաստանի հետ կապված»,-ասաց նա:


Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշեց, որ ՀՀ-ն առաջին հերթին պետք է բարեփոխումներ մտցնի պաշտպանական համակարգում, խոսքը վերաբերում է թե՛ որակին, թե՛ քանակին ու  պաշտպանական դիրքերին:


«Բացի սրանից, մյուս կարևոր խնդիրն է՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ, որպեսզի ավելի խորը դիվանագիտական պրոցես տեղի ունենա: Սրա մասին ես խոսել եմ նաև Մինսկի խմբի համանախագահերի հետ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եկել է ժամանակը վերադարձնելու Արցախին բանակցային գործընթաց:


«Այս հարցում մենք պետք է լինենք ձեռնարկող, նորարար ու խիզախ: Մինսկի խումբն ընդունել է, որ կարևոր է՝ Ղարաբաղը վերադառնա ու հիմա մենք առավել ակտիվ պետք է բարձրացնենք հարցը»,- ասաց նա:


Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շփման գծում տեղակայի կրակի դադարի մոնիտորներ՝ պարզելու, թե ով է խախտում հրադադարը, իսկ Հայաստանը պակաս հանդուրժող պետք է լինի շփման գծում:


«Կարծում եմ նաև պետք է կառավարության կողմից նախաձեռնություն լինի և վերանայվեն հայ-ռուսական հարաբերությունները: Երևանի ու Մոսկվայի հարաբերութուններում առկա է ճգնաժամ: Խոսքը արևմտամետ կամ ռուսամետ լիելու մասին չէ, այլ հայամետ լինելու ու գործելու: Կարող եմ այսպես ասել՝ հայ-ռուսական ռազմավարական ամուսնության շրջանակում, ընտանեկան բռնության դեպք է տեղի ունեցել: Հայաստանի անկախությունը այդքան հեշտ չպետք է ենթարկվի արտաքին ուժի շահերին»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին