Կարևոր իրադարձություններ

Սլովակ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումը ԼՂ-ում

12 Ապրիլ, 2016 14:33
Սլովակ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումը ԼՂ-ում

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Բլահան գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների` զոհերի շարքում է նաև 12-ամյա մի երեխա … Ես կցանկանայի դատապարտել հարձակումը և ափսոսանք արտահայտել լարվածության կապակցությամբ։ Հուսով եմ, որ իրավիճակը կհանդարտվի և չի վերածվի տարածաշրջանային մեկ այլ պատերազմի։ Մեկ ամիս առաջ ես շտապեցի դեպի Եվրոպայի խորհուրդ, որպեսզի քվեարկեմ ադրբեջանա-թուրքական հակահայ ռազմատենչ բանաձևի դեմ: Նաև ի շնորհիվ սլովակյան պատվիրակության` այդ բանաձևը տապալվեց։ Այն ժամանակ հայ բարեկամներն ինձ տեղեկացնում էին, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ ճնշում են բանեցնում հայերի և ռուսների դեմ։ Թվում էր, թե նրանք սխալվում են, որ ռազմատենչ դիվանագիտությունն ի վերջո ավարտվելու է ռազմական գործողություններով: Հավատում եմ, որ հակամարտությունը կկարգավորվի ԵԱՀԿ կողմից, որին անցյալում հաջողվել է մի շարք դեպքերում իրավիճակը հանդարտեցնել: Ես զորակցում եմ հայերին։ Կարևորն այն է, որ խաղաղություն հաստատվի»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին