Կարևոր իրադարձություններ

Պակիաոն իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի ապրիլի 9-ին, իսկ հետո կփորձի սենատոր դառնալ

25 Հոկտեմբեր, 2015 14:30
Պակիաոն իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի ապրիլի 9-ին, իսկ հետո կփորձի սենատոր դառնալ

8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակիաոն իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի 2016 թվականի ապրիլի 9-ին: Այս մասին տեղեկացնում է «ESPN»-ը:

Մայիսին 3 չեմպիոնական գոտիների համար պայքարում ֆիլիպինցին պարտվեց Ֆլոյդ Մեյվեզերին: Եվ ահա գալիք տարում նա պատրաստվում է ավարտել մարզական կարիերան ու իր երկրում դառնալ սենատոր:

Քաղաքական հայացքները Պակիաոյին չեն խանգարել բռնցքամարտի ասպարեզում: Իր կարիերայի ընթացքում նա 65 մենամարտ է անցկացրել, որոնցից 57-ում հաղթել է(38-ը՝ նոկաուտով), պարտվել է 6 անգամ և 2 ոչ-ոքի արդյունք գրանցել:

 

Լրահոս

Դիտել ավելին