Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ՄԱԿ-ից աջակցություն է ակնկալում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի իրագործման հարցում

12 Ապրիլ, 2016 14:07
Ադրբեջանը ՄԱԿ-ից աջակցություն է ակնկալում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի իրագործման հարցում

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ-կոորդինատոր և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ռեզիդենտ-ներկայացուցիչ Գուլամ Իսակզաին հայտարարել է, որ կազմակերպությունը տեխնիկապես կաջակցի «Հյուսիս-հարավ» ու «Արևելք-արևմուտք» տրանսպորտային միջանցքների իրագործմանը։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ Իսակզաին տվյալ հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի նախաձեռնած մասշտաբային նախագծերը, և Մամեդյարովն իրազեկել է «Հյուսիս-հարավ» ու «Արևելք-արևմուտք» տրանսպորտային միջանցքների իրագործման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Իսակզաին էլ ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ տվյալ նախագծերի իրագործման համար։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է Հյուսիսային Եվրոպան միավորել Հարավարևելյան Ասիայի հետ։ Այդ նպատակով օգտագործվելու են Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի երկաթուղիները։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը հնարավորություն կտա Հնդկաստանից Ռուսաստանի բեռների փոխադրման ժամկետը կրճատել կրկնակի։

 

Լրահոս

Դիտել ավելին