Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

12 Ապրիլ, 2016 13:43
Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Նշենք, որ Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին:Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին:

Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում:

 

Լրահոս

Դիտել ավելին