Կարևոր իրադարձություններ

Արտակ Բուդաղյանի վերաքննիչ բողոքը քննվելու է նոյեմբերի 6-ին

25 Հոկտեմբեր, 2015 14:25
Արտակ Բուդաղյանի վերաքննիչ բողոքը քննվելու է նոյեմբերի 6-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ընթացիկ տարվա օգոստոսի 21-ին 120 հազար դրամ տուգանքի դատապարտված Արտակ Բուդաղյանի բողոքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ինհայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից: Արտակ Բուդաղյանի վերաքննիչ բողոքի դատական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին ժամը 16:00-ին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 21-ին կայացած դատական նիստում գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք)` նշանակելով 120 հազար ՀՀ դրամի տուգանք:

 

Լրահոս

Դիտել ավելին