Կարևոր իրադարձություններ

Դամասկոսը չի ենթարկվի Արևմուտքի ճնշմանը Ասադի ճակատագրի հարցում. Սիրիայի ԱԳՆ

12 Ապրիլ, 2016 12:06
Դամասկոսը չի ենթարկվի Արևմուտքի ճնշմանը Ասադի ճակատագրի հարցում. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան չի ենթակվի Արևմուտքի ճնշմանը, որը պնդում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նա նշել է, որ այն ամենը, ինչ վերաբերում է երկրի ղեկավարությանը, երկրի կառավարմանը, Սիրիայի ժողովրդի գործն է։

«Ժամանակը, երբ ԱՄՆ-ը պահանջում էր երկրի ղեկավարների հրաժարականը, անցել է։ Եթե Էր-Ռիադի խումբը կարծում է, որ ներկա պահին պատրաստ է ընդունել երկրի կառավարումը, ապա խորապես սխալվում է։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք չենք բարձրացնի այդ հարցը Ժնևում առաջիկա հանդիպումներին»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին