Կարևոր իրադարձություններ

Նյու Յորքի Christie’s աճուրդում կվաճառվի Էլ Գրեկոյի կտավը

12 Ապրիլ, 2016 11:07
Նյու Յորքի Christie’s աճուրդում կվաճառվի Էլ Գրեկոյի կտավը

Ապիրլի 12-15-ը Նյու Յորքում տեղի կունենա Christie’s-ի դասական արվեստի շաբաթ, որի շրջանակներում աճուրդներում կվաճառվեն անտիկվար, դեկորատիվ-կիրառական արվեստի իրեր և «հին վարպետների գեղանկարչություն», այդ թվում՝ Էլ Գրեկոյի «Քրիստոսի թաղումը» նկարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աճուրդի տան մամլո ծառայությանը:

Շաբաթվա ընթացքում մի քանի աճուրդ տեղի կունենա: Էլ Գրեկոյի նկարի նախնական գինը 4-6 մլն դոլար է:

Աճուրդի թոփ-լոտերից են նաև Դադդիի «Մադոննան փոքրիկի հետ» և Գանդոլֆիի «Վեներայի ծնունդը»:

Աճուրդի երկրորդ մասում վաճառքի կհանվեն Ուոլթերի և Նենսի Լիդտկեի գործերը, նաև իտալական, ֆրանսիական, նիդերլանդական արվեստի ընտրանի: Ավելի քան 150 լոտերը գնահատվում են 1-3 մլն դոլար:

«Հեղափոխություն» աճուրդում վաճառքի է հանվել 45 լոտ, այդ թվում՝ Բուալյիի, Դոմյեի, Դավիդի, Ժերիկոյի, Գոյայի ստեղծագործությունները:

«Անտիկվարիատ» աճուրդի շրջանակներում (ապրիլի 12) վաճառքի կհանվեն հին հունական, հին հռոմեական, հին եգիպտական և մերձավորարևելյան արվեստի գործեր:

Լրահոս

Դիտել ավելին