Կարևոր իրադարձություններ

Երևանն ակտիվորեն համագործակցում է Ստեփանակերտի, ԼՂՀ շրջանների և ՀՀ մարզերի հետ

12 Ապրիլ, 2016 11:03
Երևանն ակտիվորեն համագործակցում է Ստեփանակերտի, ԼՂՀ շրջանների և ՀՀ մարզերի հետ

րևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցությունը սկսվել է 2012 թվականի` Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում: Ստեփանակերտի, ԼՂՀ շրջանների և ՀՀ մարզերի հետ 2014 թվականից սկսած համագործակցում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանները: Միայն 2015թ. 61 պատվիրակություն և աշխատանքային խումբ է այցելել  ԼՂՀ, իսկ Երևանում հյուրընկալվել է 40 պատվիրակություն և աշխատանքային խումբ ԼՂՀ շրջաններից: Թվով 65 պատվիրակություն և աշխատանքային խումբ այցելել է ՀՀ մարզեր: Այդ ընթացքում Երևանում է հյուրընկալվել 52 պատվիրակություն և աշխատանքային խումբ ՀՀ մարզերից: Այս տարի ևս համագործակցության շեշտը դրված է սոցիալական բաղադրիչի, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի և շրջանների հետ ծրագրերի իրականացման վրա:

 Արդեն հաստատվել են 2016 թվականի համագործակցության ծրագիրը և այցերի ժամանակացույցը: Ընթացիկ տարվա նախորդ երկու ամիսների ընթացքում 18 պատվիրակություն և աշխատանքային խմբեր այցելել են ԼՂՀ, 15 պատվիրակություն և աշխատանքային խումբ էլ հյուրընկալվել է ԼՂՀ շրջաններից: Նույն ժամանակահատվածում 20 այց է կազմակերպվել ՀՀ մարզեր, իսկ մարզերից դեպի Երևան` 15 այց: Ըստ այդմ, կազմակերպվել են համերգային միջոցառումներ, փորձի փոխանակման, կրթական, մշակութային և այլ ծրագրեր: Իրականացվել են տեխնիկական աջակցության մեծածավալ ծրագրեր և նվիրատվություններ: Ներկայումս Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ընթանում են Ստեփանակերտի «Ազատամարտիկների այգու» կառուցման և Սբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման նախագծման աշխատանքները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին