Կարևոր իրադարձություններ

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր

12 Ապրիլ, 2016 10:23
 Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը  հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակիդադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ)   ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:

Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին