Կարևոր իրադարձություններ

Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ կտանի դեպի թաքնված պատերազմի.Եվրախորհրդարանի պատգամավոր.«Ժողովուրդ»

12 Ապրիլ, 2016 07:53
Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ կտանի դեպի թաքնված պատերազմի.Եվրախորհրդարանի պատգամավոր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում ակնհայտ տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը: «Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքացիական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում եւ հիմա էլ սա»: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետեւյալ դիտարկումն արեց. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաեւ Ուկրաինայում: Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված եւ կտանի դեպի թաքնված պատերազմի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին