Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 12-ի աստղագուշակ

12 Ապրիլ, 2016 01:01
Ապրիլի 12-ի աստղագուշակ

Խոյ

Օրվա ընթացքում Խոյերի համար հավելյալ կարևորություն կստանան տնային գործերը: Ավելի լավ է հետաձգել պատասխանատու մասնագիտական նախաձեռնությունները, առանցքային ծառայողական առաջադրանքների լուծումը, քանզի ուշադրությունը կենտրոնացած կլինի մասնավոր կյանքի հանգամանքների կամ անձնական հարմարավետության որոնումների վրա: Քննարկումների առարկա կարող են դառնալ ֆինանսների, սննդի, նվերների հետ կապված թեմաները:

Ցուլ

Օրվա երկրորդ կեսին Ցուլերը ստիպված կլինեն մշտական կապ պահպանել մերձավոր շրջապատի հետ: Հարաբերությունները կջերմանան, նույնիսկ պաշտոնական շփումներում կարևոր կլինի զգացմունքային ներդաշնակությունը: Կարելի է հետաքրքրություն ցուցաբերել տնային գործերի և գործընկերների, հաճախորդների, ուղեկիցների, աշակերտների ինքնազգացողության նկատմամբ: Հնարավոր է նամակի ստացում, գրական գործունեություն, հաջող ուսում:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում օրը սկսել հարմար ռիթմով՝ հաշվի նստելով ընթացիկ ինքնազգացողության հետ: Իմաստ չունի փորձել լրացնել բաց թողածը, ավելի լավ է դադար վերցնել: Գաղտնի նամակագրությունը, ուղևորությունները և խիստ անձնական հարցերով խորհրդատվություններն ավելի լավ է թողնել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ ուշադրություն կպահանջեն պրակտիկ գործերը: Երեկոյան կարող է ակտիվանալ երևակայությունը:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր նրբազգացորեն կարձագանքեն շրջապատող իրականությանը, սակայն առաջին հորիզոնականում կդնեն անձնական կարիքները: Գործերին ավելի լավ է անցնել կեսօրի մոտ: Այդ ժամանակ սպասվում է շփվողականության բարձրացում, ուսման կամ դասավանդման մեջ հաջողություն: Պերճախոսությունը, իրատեսության և երևակայության համադրությունը պետք կգա գրողներին, բանաստեղծներին, թարգմանիչներին: Հնարավոր են հետաքրքիր նորություններ:

Առյուծ

Շատ Առյուծների օրակարգում կլինեն հրատապ նյութական հարցերը: Այցերը, բանակցությունները, խորհրդակցությունները չարժե անցկացնել առավոտյան, ավելի լավ է սպասել օրվա կեսին: Երեկոյան մթնոլորտը կարող է խորասուզել ձեզ անցյալի հիշողություններում, զգացմունքային կապվածություն արթնացնել, ուժգնացնել ազգակցական զգացմունքները: Հնարավոր է հետաքրքրություն հին նամակների և արխիվների նկատմամբ: Կարող եք կարոտախտային տրամադրություն ունենալ:

Կույս

Կույսերը կարող են հաջող ծանոթությունների, արդյունավետ ուղևորությունների, օգտակար տեղեկատվության, օրենքի, խնամակալության, արտասահման մեկնելու հետ կապված գործերում առաջխաղացման հույս ունենալ: Լավ օր է այն Կույսերի համար, ում գործունեությունը կապված է գրականության, առևտրի, կրթության, զանազան ծառայությունների հետ: Հաճելի պահեր սպասվում են ոչ միայն գործնական, այլև անձնական ոլորտում:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ուրիշների կարիքների և համբերատար՝ թերությունների նկատմամբ: Բանակցությունների սրահում հանդիպման կամ չոր նամակագրության փոխարեն տեղին է գործնական ճաշը կամ ընթրիքը. այն ավելի արագ վստահելի մթնոլորտ և փոխշահավետ գործարքի համար անհրաժեշտ տրամադրություն կստեղծի: Այսօր հաջողությամբ կարելի է լուծել մատակարարման, ֆինանսավորման, գումարի փոխանցման հետ կապված հարցը:

Կարիճ

Կարիճները կարող են ապավինել հոտառությանը և օգտագործել ծանոթ հին մարտավարությունը: Լավ օր է ցանկացած շփման համար: Կարելի է վերականգնել ազգակցական կապերը, նախկին վստահությունը կամ հովանավորությունը: Իրադրությունը նպաստում է ձեր ընդհանուր հաջողությանը, գիտելիքների հեշտ յուրացմանը, գաղտնիքների բացահայտմանը, վեճերի հարթմանը, ինչպես նաև լավ փոխըմբռնմանը: Հնարավոր է հատուկ հետաքրքրություն հոգեբանության հանդեպ:

Աղեղնավոր

Աղենավորներն այսօր վստահելի զրույցի կարիք կունենան: Հնարավոր է բարձր սենտիմենտալություն, հարազատ վայրերի կամ հին ժամանակների նկատմամբ կարոտ: Եթե հիվանդ եք, բարի խոսքը և հոգատարությունը ձեզ համար պակաս կարևոր չեն լինի, քան թանկարժեք դեղերը: Նշանակություն ունի հարմարավետությունը, լավ խոհանոցը, համերաշխ ընտանիքի, փոխադարձ հոգատարության, հովանավորության և անվտանգության մթնոլորտը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր կարևոր է երկխոսությունը: Բացառված չէ, որ այն սկսվի ոչ ձեր նախաձեռնությամբ: Փոխըմբռնաման համար լավագույն պլատֆորմը կլինի զգացմունքային և հոգևոր միասնությունը: Կարող են դերակատարություն ունենալ ծագման և դաստիարակության նրբությունները: Արժե նրբանկատորեն վերաբերվել զրուցակցի հոգեբանական առանձնահատկություններին, հարգել նրա համոզմունքները: Օրը հարմար է ծանոթության, նամակագրության համար:

Ջրհոս

Ջրհոսների պահվածքի վրա այսօր կազդի ընտանեկան մթնոլորտը, շրջակա միջավայրը, ինչ-ինչ գաղտնիքի, հիվանդության, խոցելիության, ուժգին կապվածության առկայությունը: Որոշումների և գործողությունների շարժառիթ կարող է լինել խղճահարությունը, հոգատարությունը, օգնելու ցանկությունը: Հնարավոր է վստահելի զրույց տան անդամի, բժշկի հետ: Այս օրը չարժե ընտրել սկզբունքայնություն պահանջող պատասխանատու գործողությունների համար:

Ձկներ

Օրվա մթնոլորտը Ձկներին թույլ է տալիս իրագործել իրենց գրական և գեղարվեստական ունակությունները, դադարեցնել կամ զարգացնել հարաբերությունները: Հնարավոր է հետաքրքրություն ընթերցանության, երաժշտության նկատմամբ: Լավ պայմաններ կան երեխաների, ծնողների, մերձավոր ազգականների, հին ծանոթների, հարևանների հետ շփման համար: Բացահայտումը, հանդիպումը, գնումը կարող է ճակատագրական լինել:
 

Լրահոս

Դիտել ավելին