Կարևոր իրադարձություններ

Մուգ շուրթերից ձերբազատվելու փորձված տարբերակ

12 Ապրիլ, 2016 00:00
Մուգ շուրթերից ձերբազատվելու փորձված տարբերակ
Life.panorama.am-ը գրում է.
 
Վարդագույն, փափուկ շուրթերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են։ Գեղեցիկ շուրթերն առավել գեղեցիկ են դարձնում ժպիտը։ Սակայն մուգ և պիգմենտացված շուրթերն իսկական խնդիր են դարձել գեղեցկության համար, որոնց պատճառ կարող է լինել սուրճ խմելը, արևի ճառագայթները, ինչպես նաև ծխելը։ 
 
Շուրթերի համար նախատեսված թանկարժեք սկրաբների փոխարեն կարելի է փորձել բնական միջոցները, որոնք կօգնեն ազատվել մուգ շուրթերից և պիգմենտացիայից։
 
1․Կիտրոն և մեղր
Խառնել նույն քանակությամբ մեղր և կիտրոնի հյութ ու քսել շուրթեին։ Պահել մոտ 1 ժամ և մաքրել փափուկ, խոնավ կտորով։ Այս պրոցեդուրան կարելի է կատարել այնքան՝ մինչև հասնեք Ձեր ցանկալի արդյունքին։ Եթե պատրաստված չափաբաժինը շատ է ստացվել, ապա այն կարելի է պահել սառնարանում մինչև 1 շաբաթ և օգտագործել։
 
2․ Գլիցերին  
Շուրթերի գունափոխումը կարող է լինել չորության պատճառով, որն էլ կարող է առաջացնել պիգմենտացիա։ Շուրթերը փափկեցնելու համար անհրաժեշտ է քնելուց առաջ շուրթերին բամբակով քսել գլիցերին, որը կխոնավեցնի շուրթերը և կազատի անցանկալի խնդրից։
 
3․Մարմնի հիդրատացում
Արտաքին պրոցեդուրաները պետք է ուղեկցել նաև օրգանիզմը մշտապես հիդրատացված պահելով՝ օրական խմելով 8-ից 10 բաժակ ջուր։
 
4․ Նուշի յուղ
Քնելուց առաջ շուրթերին քսել  նուշի յուղ, որը կբացացնի շուրթերի գույնը և կփափկեցնի։
 
5․Վարունգի հյութ
Վարունգի հյութի ամենօրյա կիրառումը ևս կօգնի ազատվել մուգ շուրթերից։
 

Լրահոս

Դիտել ավելին