Կարևոր իրադարձություններ

Պուտինը Եվրոպայում կառավարում է գաղտնի հատուկ ստորաբաժանումներ. գերմանացի լրագրող

11 Ապրիլ, 2016 23:17
Պուտինը Եվրոպայում կառավարում է գաղտնի հատուկ ստորաբաժանումներ. գերմանացի լրագրող

Գերմանական «Bild» պարբերականը հրապարակել է գերմանացի լրագրողի «Պուտինի գաղտնի պատերազմը» գրքից հատվածներ: Նյութի հրապարակումից հետո հեղինակը հայտարարել է, որ հաքերային հաձակում են արել և կոտրել իր էլեկտրոնային փոստը:

Ըստ «Bild»-ի հրապարակման, խոսքը Կրեմլի էլիտար ռազմական հատուկ ստորաբաժանումների մասին է, որոնք իբրև տեղակայված են Արևմուտքում և յուրաքանչյուր պահի պատրաստ են կատարել Մոսկվայի հրահանգները: Ինչպես պնդում է Ռեյտշուստերը, այդ ստորաբաժանումները ձևավորվում են ռազմարվեստի դպրոցների հիման վրա, որտեղ ուսուցանում են այսպես կոչված ռուսական ռազմական արվեստ` «Սիստեմա», որը կիրառվում է հատուկ ծառայությունների կողմից: Այն դասավանդում են սպորտսմենները, սակայն ղեկավարում են ՌԴ հատուկ հետախուզական վարչությունը և օդային դեսանտային ուժերը: Ըստ հեղինակի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծել է մարտիկների այդ ընդհատակյա խմբավորումներն ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայի մյուս երկրներում:

«Այս ռազմական խմբավորումները թշնամական երկրներում Պուտինի գլխավոր հենակետերն են Արևմուտքի դեմ գաղտնի պատերազմում»,- պնդում է լրագրողը:

Ըստ հեղինակի, արևմտյան հատուկ ծառայությունների կողմից «սիստեմա»-ն տարածող ընկերությունների ուսումնասիրումը ցույց է տվել, որ դրա նպատակներն են անհանգստության և անվստահության ներշնչումը «թիրախային գոտիներում», «ապագա էլիտայի» ներգրավումը, քաղաքական և հասարակական գործընթացների աղավաղումը «թիրախային երկրներում», «ոչ ժողովրդավարական գաղափարախոսությունների» տարածումը: 

Ըստ «Bild»-ի ունեցած տեղեկությունների, «սիստեմա»-ի կողմնակիցները գործում են մի շարք աջ ծայրահեղական խմբերում, «Պեգիդա»-ի (Եվրոպացի հայրենասերներ ընդդեմ Արևմուտքի իսլամացման) կազմում: 

Operativ.am

 

Լրահոս

Դիտել ավելին