Կարևոր իրադարձություններ

Սոմալիի իշխանությունները գլխատել են «Աշ-Շաբաբ»-ի մամլո քարտուղարին

11 Ապրիլ, 2016 22:53
Սոմալիի իշխանությունները գլխատել են «Աշ-Շաբաբ»-ի մամլո քարտուղարին

Սոմալիի իշխանությունները գլխատել են «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման մամլո քարտուղարին: Այս մասին հաղորդում է «Voice of America»-ն:

«Նրա դատական գործը սկսել է 2015 թ-ին: Այժմ, երբ բոլոր փաստերը հավաքված են, և նա խոստովանել է իր մեղքը, արդարադատությունն իրականացվեց»,-հայտնել դատավորը լրագրողնեին:

Հանաֆին զբաղվում էր զինյալների համար մամլո ասուլիսներ կազմակերպելով, երբ նրանց վերահսկողության տակ էր գտնվում երկրի մայրաքաղաք Մոգադիշոն: Նա նաև աշխատում էր ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող «Andalus» ռադիոկայանում: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոմալիում ահաբեկչություն էր տեղի ունեցել կառավարության շենքի մոտ, որի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

Նշենք, որ 2012 թ-ին «Աշ-Շաբաբ»-ը միացել է «Ալ-Քաիդա»-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին