Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիները Քլինթոնին ավելի շատ են հավատում, քան Թրամփին

11 Ապրիլ, 2016 22:17
Ամերիկացիները Քլինթոնին ավելի շատ են հավատում, քան Թրամփին

Ամերիկացիները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին ավելի շատ են հավատում, քան Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը` հղում անելով «AP-GfK»-ի հարցումների արդյունքներին:

Հարցին, թե ով ավելի շատ կարող է «Ամերիկան հզոր դարձնել» (Թրամփի գլխավոր կարգախոսը), մեծամասնությունը տվել է Հիլարի Քլինթոնի անունը (33%), այլ ոչ թե Թրամփի (28%): Դրա հետ մեկտեղ տնտեսության հիմնախնդիրների լուծման հարցում, որը երկու թեկնածուների քարոզարշավի առանցքային ծրագիրն է, հարցվածները գրեթե հավասար են վստահում Քլինթոնին (38%) և Թրամփին (35%):

Հարցվածների 20 տոկոսը նշել է, որ Քլինթոնը շատ լավ է ներկայացնում իրենց տեսակետները, իսկ Թրամփի պարագայում այդ թիվը կազմում է 15 տոկոս:

Հարցին, թե ում են ամերիկացիները վստահում երկրի անվտանգության հարցում, 37 տոկոսը պատասխանել է` Քլինթոնին, իսկ 31 տոկոսը` Թրամփին:

Հարցումն անց է կացվել մարտի 31-ից ապրիլի 4-ը, մասնակցել է 1076 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին