Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի թագավորը Թուրքիա այցի համար ամրագրել է մի ամբողջ հյուրանոց և պատվիրել 500 լյուքս մեքենա

11 Ապրիլ, 2016 21:54
Սաուդյան Արաբիայի թագավորը Թուրքիա այցի համար ամրագրել է մի ամբողջ հյուրանոց և պատվիրել 500 լյուքս մեքենա

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և նրա վարչակազմը Թուրքիա այցի համար վարձով վերցրել են 500 հատ «Mercedes-Benz» մակնիշի մեքենա և ամբողջությամբ ամրագրել են մի հյուրանոց: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Yeni Safak»-ին:

Հյուրանոցի ավտոկայանատեղին փոքր է եղել թագավոր նման քանակութամբ մեքենաների համար: Ավելին, մեքենաների մի մասը բերվել է Ստամբուլից և Անթալիայից, քանի որ անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ չեն եղել Անկարայում:

 

Լրահոս

Դիտել ավելին