Կարևոր իրադարձություններ

Թուրքիան շարունակում է սնուցել «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին. ՌԴ Գենշտաբ

11 Ապրիլ, 2016 21:34
Թուրքիան շարունակում է սնուցել «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին. ՌԴ Գենշտաբ

Թուրքիայի կողմից «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը սնուցելը կատարվում է այն շրջանների միջով, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո առկա ընդդիմադիր խմբավորումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ Զին ված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

«Չնայած հրադադարի հարցում ձեռքբերած առաջընթացին, Թուրքիայի կողմից չի դադարում աջակցությունը «Ջհաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը: Դա իրականացվում է այն շրջաններով, որտեղ առկա են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գտնվող ընդդիմադիր խմբավորումները»,-ասել է Ռուդսկոյը:

Սիրիայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին: Այն չի տարածվում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին