Կարևոր իրադարձություններ

Բելգիահայերն Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են անցկացրել

11 Ապրիլ, 2016 19:47
Բելգիահայերն Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են անցկացրել

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ապրիլի 10-ին կայացել է Բելգիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի բողոքի ցույցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Անտվերպենում գործող «Նուարդ» մշակութային միության մամուլի ծառայությունից՝ նշելով «Հայկական եռագույնով ու բազմաթիվ ցուցապաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Մենք Արցախ ենք», «Ղարաբաղը մերն է», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Արցախից», «Ալիեւ՝ ահաբեկիչ» եւ այլն, բելգիահայերը համերաշխություն ցուցաբերեցին Արցախի արդարացի պայքարին, պատրաստակամ եղան առաջին իսկ կանչի դեպքում մեկնել ռազմաճակատ:

Չնայած ոստիկանների աչալուրջ հսկողությանը, Ադրբեջանի դեսպանատան մուտքի մոտ ցուցարարներից մեկը դրեց «Կոկա-կոլա»-ի շիշ՝ որպես հավաստում այն բանի, որ անգամ վերջինս տարիքով մեծ է «դարավոր» Ադրբեջանից»:

Լրահոս

Դիտել ավելին