Կարևոր իրադարձություններ

Մարտական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 93-ի

11 Ապրիլ, 2016 19:20
Մարտական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 93-ի

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 93-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը`հղում կատարելով «Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտ»-ին:

Համաձայն «Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտ»-ի իրականացրած մոնիթորինգի, որի հիմք են հանդիսացել սոցցանցերում տեղ գտած նյութերը, ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում սպանվել է Ադրբեջանի 93 զինծառայող:

«Հայտնի են նաև 34 վիրավորի անունները»,-ասված է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին