Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը եվրոպացի պատգամավորների հետ անդրադարձել է ԼՂ–ի շուրջ ստեղծված իրադրությանը

11 Ապրիլ, 2016 19:14
Բակո Սահակյանը եվրոպացի պատգամավորների հետ անդրադարձել է ԼՂ–ի շուրջ ստեղծված իրադրությանը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին  հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:

 

Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների սատարումը խաղաղ գործընթացին և ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության և մարդասիրության դրսևորում:

 

Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ և հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը և համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին