Վաշինգտոնի շրջանում բնակվող ամերիկահայերը հավաքվել են Ադրբեջանի դեսպանության մոտ` իրենց բողոքը հայտնել Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի շարունակական ռազմական հարձակումների դեմ:
Ինչպես տեղեկացնում է Horizon weekly-ը` բողոքի ցույցը կազմակերպել էին «Սեպուհ Կոմիտե» Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայ երիտասարդական միության ներկայացուցիչները:
Վաշինգտոնում Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում 150 հայ ցուցարարներ էին հավաքվել` պաստառներ ծածանելով և խաղաղամետ կարգախոսներ հնչեցնելով:
Նրանք բախվել են Ադրբեջանի դեսպանության անձնակազմի ընտանիքների փոքրիկ ցույցին, ովքեր տոնում էին Ալիևի կառավարության դաժան հարձակումը, որին տասնյակ մարդիկ են զոհ գնացել հակամարտության երկու կողմից: