Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է շքերթի հանդիսատեսի մեջ, 4 մարդ մահացել է

25 Հոկտեմբեր, 2015 13:40
ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է շքերթի հանդիսատեսի մեջ, 4 մարդ մահացել է

 

Չորս մարդ է մահացել և ավելի քան 40–ը վիրավորվել, երբ ԱՄՆ Օկլահոմա նահանգում շքերթին հետևող հանդիսատեսի շարքերի մեջ է մխրճվել ավտոմեքենան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մահացածների թվում է երկու տարեկան մի երեխա:


Վարորդը՝ 25-ամյա կինը, ձերբակալվել է հարբած վիճակում տրանսպորտային միջոցը վարելու մեջ կասկածանքով:


Ստիլուոթեր քաղաքում շքերթը կազմակերպել էր Օկլահոմայի համալսարանը ամերիկյան ֆուտբոլի իր թիմի պատվին:


Վիրավորվածներից ութը ծայրահեղ ծանր վիճակում են, նրանցից մի քանիսը երեխաներ են:


Ականատեսները պատմել են, որ բախումը տասնյակ մարդկանց մի քանի մետր օդ է նետել:

 

Լրահոս

Դիտել ավելին