Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիայի հետևից Ռուսաստանի մեջքին կարող է սուր մխրճել Ադրբեջանը…». Ռուսաստանի հայերի միություն

11 Ապրիլ, 2016 18:45
«Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիայի հետևից Ռուսաստանի մեջքին կարող է սուր մխրճել Ադրբեջանը…». Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, իր խորը մտահոգությունն է հայտնել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որ Ռուսաստանը շարունակելու է սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին:

«Ակնհայտ է, որ վերջին օրերին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ հարձակումներն իրականացվել են ռուսական հարձակողական տեխնիկայի կիրառմամբ: Միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի լայն դատապարտումը՝ մի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտությունը՝ մյուս, և հատկապես Ռուսաստանի՝ մեկ այլ, ստիպեցին ագրեսորին ապրիլի 5-ին գնալ զինադադարի: Այդ օրերին ռուսական իշխանություններն ակտիվացրել էին իրենց միջնորդական ջանքերը՝ ռազմական բախումները դադարեցնելու, լայնամասշտաբ պատերազմը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու ուղղությամբ, ինչը դրականորեն էր ընկալվել Ադրբեջանում և աշխարհի բազմամիլիոնանոց սփյուռքի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է՝ այն, որ Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել սպառազինությունների մատակարարումից մի երկրի, որը պայքարում է ՌԴ-ի դաշնակցի դեմ, պետության, որը ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, բողոքի մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում:

«Ցավոք, դա դարձել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ, երկիր, որը հետխորհրդային բոլոր տարիներին եղել է միակ պետությունը, որը չի դավաճանել հուսալի ռազմական և քաղաքական դաշնակցի իր սկզբունքներին: Ռուսաստանի դիրքորոշումն ավելի անհասկանալի է Ռուսաստանի վարչապետի այն հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ…

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել նրան, որ իր իսկական դաշնակցի՝ Թուրքիայի հետևից, Ռուսաստանի մեջքին կարող է սուր մխրճել Ադրբեջանը, այն տարբերությամբ, որ դա կարող է լինի «սուր», որը նրան Ռուսաստանն էր վաճառել»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին