«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հետաքրքրված լինել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով: Ֆուտբոլիստը «քաղաքայիններ»-ի ամառային տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Նշվում է, որ «Սիթի»-ն պատրաստ է 35 մլն եվրո վճարել Գյունդողանի տրանսֆերի դիմաց, սակայն «Բորուսիա»-ն 45 մլն է պահանջում: Ամեն դեպքում, Գյունդողանի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը շատ հավանական է: Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, համաձայն որի տարեկան 6 մլն եվրո կվաստակի:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանը 37 հանդիպում է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում, երեք գոլ է խփել և գոլային յոթ փոխանցում կատարել: