Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները հայերի պատճառով կրկին մրմռում են. Դոլինան մեջքից հարված է հասցրել

11 Ապրիլ, 2016 18:00
Ադրբեջանցիները հայերի պատճառով կրկին մրմռում են. Դոլինան մեջքից հարված է հասցրել

 

asekose.am-ը գրում է

Արդեն տեղեկացրել ենք, որ «Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Один в один» նախագծին մասնակցող Ալեքսեյ Չումակովը, ում մայրը հայ է, կատարել է ռուսական շանսոնի`  դասական համարվող  Բոկայի` Բորիս Դավիդյանցի երգերը` ներկայացնելով հայկական պոպուրի:  Հատկանշականն այն է, որ Չումակովի ելույթը, մասնավորապես` դրան հաջողորդող ժյուրիի անդամ Լարիսա Դոլինայի խոսքն ադրբեջանական  մամուլում հիստերիա  է  առաջացրել:  Ադրբեջանական իշխանության դհոլ համարվող Haqqin.az կայքին չափից դուրս  զայրացրել էր այն, որ Դոլինան, դիմելով Չումակովին, նշել էր, որ մուղամն այսպես կարողանում են երգել միայն հայերը.

«Սա ֆանտաստիկ մի բան է: Երգել մուղամ շատ բարդ է: Միայն եզակի մարդկանց է  դա հաջողվում, շատերն են սովորում, սակայն դա իրենց մոտ չի ստացվում: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում, ես դա չեմ հասկանում… Դու քո ձայնի միջոցով անում  ես ֆանտաստիկ մի բան, հրաշք ես գործում, որը, ինձ թվում էր, թե  անհնարին է անել ձայնի հետ: Մուղամին տիրիապետում են միայն հայերը, ադրբեջանցիներն էլ  են շատ լավ  կատարում մուղամը, բայց թե դա քեզ ինչպես  է հաջողվել, ես չեմ պատկերացնում…»:

Ադրբեջանական կայքին զայրացրել էր հատկապես այն փաստը, որ Դոլինան նշել էր, որ  ադրբեջանցիները նույնպես  լավ են կատարում մուղամը, այն դեպքում, որ դա հենց իրենց երաժշտական ձևաչափն է:  Կայքի  թղթակիցը հուսահատված նշել էր, որ Դոլինայի պատճառով շարքային ռուս քաղաքացին կկարծի, որ մուղամը հայկական երևույթ է: Սրտնեղելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Դոլինան, ով անձամբ ճանաչում է  Բոկային, չէր հիշեցրել, որ  վերջինս  ծնվել  և ապրել է Ադրբեջանում:  Կայքը նաև գրել էր, որ, ինչպես միշտ, ռուսական հեռուստատեսությունը շարունակում է հայկական կեղծ քարոզարշավը, միայն  թե տվյալ  դեպքում դա վերաբերում էր երաժշտությանը, այլ  ոչ թե քաղաքականությանը:

Ինչպես միշտ, ադրբեջանցիների համար չկա ավելի վատ երևույթ, քան  այլազգիների կողմից  հայերի հասցեին հնչող որևէ  գովասանք: Հավելենք նաև, որ իր ելույթից հետո Չումակովն առիթը բաց չի թողել հպարտանալու իր հայկական արմատներով, իսկ հաղորդավարի հարցին, թե որտեղից  Բոկային այդքան բարեհոգություն, Ալեքսեյ Չումակովը պատասխանել է` հայը չի կարող չար հոգի ունենալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին