Կարևոր իրադարձություններ

Մուրացանի հոսպիտալում կա 39 վիրավոր զինծառայող. երեքի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)

11 Ապրիլ, 2016 18:00
Մուրացանի հոսպիտալում կա 39 վիրավոր զինծառայող. երեքի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)

Այս պահին Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 39 զինծառայող, որոնցից 36 զինծառայող, երեքը` երկրապահ կամավորական:

Վերակենդանացման բաժանմունքում գտնցվում են 7 զինծառայողներ, որոնցից երեքի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսներինը` ծանր: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին,  Shabat.am-ի հարցին ի պատասխան լրագրողներին հայտնեց  զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ մայոր Արտաշես Խաչատրյանը:

Նրա խոսքով` զինծառայողների մոտ կա որոշակի առաջընթաց, ոմանք վերակենդանացման բաճանմունքից տեղափոխվել են բաժանմունքներ:

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ այսօր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է այցելել Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հոսպիտալի պետն ու նախարարը քննարկել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների  առողջական վիճակը:

Շարունակությունը` Shabat.am-ի տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին