Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն Ադրբեջանի համար կկառուցի երկու լցանավ

11 Ապրիլ, 2016 17:56
Ռուսաստանն Ադրբեջանի համար կկառուցի երկու լցանավ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Կրասնոյե Սորմովո» նավաշինական գործարանն ու ադրբեջանական Caspian Marine Services Limited ընկերությունը ստորագրել են RST27 նախագծի երկու լցանավ կառուցելու ու մատակարարելու մասին պայմանագիր։

Այդ մասին նշված է գործարանի կայքում այսօր տեղ գտած հայտարարությունում։ Պայմանագրի համաձայն՝ լցանավերը պատվիրատուին մատակարարվելու են 2016-2017 թվականներին։

Լցանավերը պատվիրած Caspian Marine Services LTD ընկերությունը ղեկավարում է ծովային օժանդակ նավատորմը, որը գործարկված է Կասպից ծովի շելֆում նավթագային նախագծերում։

 

Լրահոս

Դիտել ավելին