Կարևոր իրադարձություններ

Փակվել է Տավուշի մարզի ամենամեծ սուպերմարկետը

11 Ապրիլ, 2016 17:43
Փակվել է Տավուշի մարզի ամենամեծ սուպերմարկետը

Արդեն մի քանի ամիս է` իր գործունեությունը դադարեցրել է Իջեւանի «Դավիթ» սուպերմարկետը: Այն Տավուշի մարզի ամենամեծ սուպերմարկետն էր, իր պրոֆիլով` առաջիններից մեկը մարզում:

«Դավիթ» սուպերմարկետը մի քանի տարի առաջ հիմնադրել էր իջեւանցի գործարարներից մեկը՝ Վալերի Մելիքբեկյանը, ով իր բիզնեսը սկսել էր փոքր խանութից: Սուպերմարկետը մի քանի տարի մեծ եկամուտով է աշխատել, սակայն վերջին ամիսներին, պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, հայտնվել է փակվելու վտանգի առաջ: Սուպերմարկետը պահպանելու սեփականատիրոջ փորձերը հաջողություն չեն ունեցել:

Այժմ սուպերմարկետի շենքը հանվել է վաճառքի:

Past.am-ի դիտարկումները ցույց են տվել, որ երկրի տնտեսական վիճակով պայմանավորված, սահմանամերձ մարզում գործող մեծ ու փոքր առեւտրի կետերի շրջանառությունը զգալիորեն նվազել է:

 

Լրահոս

Դիտել ավելին