Կարևոր իրադարձություններ

ԼՂ պատերազմի ադրբեջանցի հաշմանդամներն այրել են իրենց պրոթեզները՝ ի նշան բողոքի

11 Ապրիլ, 2016 17:22
ԼՂ պատերազմի ադրբեջանցի հաշմանդամներն այրել են իրենց պրոթեզները՝ ի նշան բողոքի

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածներն այրել են իրենց պրոթեզները՝ ի նշան բողոքի։

Ակցիան անցկացվել է ապրիլի 8-ին, Վրաստանի հետ սահմանային անցակետում։ Հաշմանդամները բողոքել են հարևան երկրից մրգեր ու բանջարեղեն ներկրելու արգելքի դեմ։ Հաշմանդամները մարտի 2-ին նույն անցակետում բողոքի ակցիա էին անցկացրել վաճառքի համար նախատեսված իրենց ապրանքներն առգրավելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին