Կարևոր իրադարձություններ

«Երանի» սերիալի դերասանական կազմը մեկնել էր Արցախ

11 Ապրիլ, 2016 17:14
«Երանի» սերիալի դերասանական կազմը մեկնել էր Արցախ

Ապրիլի 7-ից մինչև 10-ն Արցախում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երանի» սերիալի դերասանական կազմը:

Արցախում դերասաններն այցելեցին զորամասեր, հանդիպեցին զինվորների հետ և իրենց երախտիքի խոսքը հղեցին նրանց` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար:

Այցի նպատակը մեկն էր՝ լինել զինվորի կողքին, ցույց տալ դիրքերում կանգնած տղաներին, որ ամեն մեկն իր մասնագիտությամբ, իր ունեցած շնորհով իրենց կողքին է, պատրաստ զորավիգ լինելու և սատար կանգնելու յուրաքանչյուրին:

Դերասաններն իրենց զրույցներում կարևորեցին դիրքում կանգնած զինվորի անկոտրում կամքը, հայրենիքը սիրելու և պաշտպանելու պատրաստակամությունը: Խաղաղություն և բարի վերադարձ մաղթեցին տղաներին:

«Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցները զինվորների համար նաև առաջին անհրաժեշտության պարենային մթերքներ էին տարել՝ այդպիսով փոքր-ինչ թեթևացնելով հայրենիքի պաշտպանների առօրյան:

 

Լրահոս

Դիտել ավելին