Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    524,5

  • EUR

    618
    630

  • RUB

    6,71
    6,95

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան չի հրաժարվում Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու մասին Իսրայելին ներկայացրած պահանջից

11 Ապրիլ, 2016 16:31
Թուրքիան չի հրաժարվում Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու մասին Իսրայելին ներկայացրած պահանջից

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իսրայելը դեռ չեն հասել հարաբերությունների կարգավորման վերջնական պայմանավորվածության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Թուրքիան նախ հստակեցրել է հայտնի շրջանակները։ Ստացվել է ներողություն («Մավի Մարմարա»), կա փոխհատուցում վճարելու մասին պայմանավորվածություն։ Սակայն երրորդ թեման Գազայի հատվածի բնակչության համար կենսապայմանների վերականգնումն է։ Եվ այդ հարցում մենք համառ ենք։ Անընդունելի է այն, թե ինչպես է այնտեղ ապրում երկու միլիոն մարդ։

Անհրաժեշտ է վերացնել Պաղեստինի շրջափակումը և դադարեցնել 49-ամյա օկուպացիան։ Այդ հարցի շուրջ շփումներն ընթացքի մեջ են։ Երբ կարգավորվի այդ թեման, մենք կհանգենք համաձայնագիր կնքելու փուլին։ Առաջիկա շաբաթներին մենք կանցկացնենք բանակցությունների ևս մի քանի փուլ»,- ասելէ նա։

Լրահոս

Դիտել ավելին