Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

ՄՀՆՋ վետերանների միությունը հերթական անգամ ցույց է տալիս իր հզորությունը ռազմաճակատում

11 Ապրիլ, 2016 15:53
ՄՀՆՋ վետերանների միությունը հերթական անգամ ցույց է տալիս իր հզորությունը ռազմաճակատում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման առաջին իսկ օրվանից ՄՀՆՋ վետերանների միությունը հայրենիքի կանչով արագ արձագանքեց իրավիճակին: ՀՀ ՊՆ հետ համագործակցության արդյունքում՝ վետերաններից անմիջապես կազմավորվեցին ինքնակամ ջոկատներ՝ համալրելով ղարաբաղյան ռազմաճակատը: Քարվաճառ-Մարտակերտ ուղղությամբ՝ պաշտպանական գծում, ՄՀՆՋ-ի մարտիկները փառքով եւ վստահորեն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները՝ չեզոքացնելով հակառակորդի առաջխաղացումը եւ դիվերսիոն խմբերի ակտիվությունը: ՄՀՆՋ կենտրոնական գրասենյակը պարբերաբար կապի մեջ է առաջնագծի հետ եւ նախապատրաստում է հերթական խմբաքանակն ու անհրաժեշտ օգնությունը՝ հարկ եղած դեպքում՝ ուղարկելով առաջնագիծ: Հերթական անգամ միլիցիայի հատուկ ջոկատները ցույց են տալիս իրենց հզորությունն ու քաջությունը՝ ինչպես 1991 թ. «Կոլցո» օպերացիայի ժամանակ: ՄՀՆՋ մարտիկները զինված են մարտական բարձր ոգով ու անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու տրամադրվածությամբ:

ՄՀՆՋ վետերանների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյան

Լրահոս

Դիտել ավելին