Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստ են ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից. Քերի

11 Ապրիլ, 2016 15:52
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստ են ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից. Քերի

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստ են ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից: Այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով Հիրոսիմայում մասնակցել է «յոթնյակի» երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպմանը:

«Մեր երկրները գիտակցում են առանց միջուկային զենքի աշխարհի կոնցեպցիան և շարունակում են երկխոսություն վարել, թե ինչպես երկկողմ հրաժարվել զենքից», - ընդգծել է Քերին:

Ավելի վաղ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվող Զինաթափման հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էին միջուկային արսենալի հետագա կրճատման հարցով բանակցություններ վարելու պատրաստականության մասին և մտքեր էին փոխանակել, թե ինչն է խանգարում այդ հարցի շուրջ առարկայական քննարկումներ անցկացնելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին