Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի թագավորը Թուրքիայում վերստին աչքի է ընկել ճոխ գործունեությամբ

11 Ապրիլ, 2016 15:46
Սաուդյան Արաբիայի թագավորը Թուրքիայում վերստին աչքի է ընկել ճոխ գործունեությամբ

Թուրքական Haber Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի Անկարա այցի կապակցությամբ նրա աշխատակազմը վարձակալել է 500 լյուքս դասի ավտոմեքենա և ամբողջովին վարձակալել է հյուրանոց։

Հյուրանոցի ստորգետնյա կայարանը փոքր է եղել թագավորի մասշտաբային շարասյան համար։ Ալ Սաուդը հայտնի է արտասահմանյան այցերի ժամանակ իր ճոխություններով։ Նրա վարձակալած հինգաստղանի հյուրանոցը գտնվում է Թուրքիայի նախագահի նստավայրից և իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակից ոչ հեռու։

Հյուրանոցը մի քանի օր պետք է սպասարկի միայն սաուդյան թագավորին ու նրա պատվիրակությանը։ Գնվել են հյուրանոցի բոլոր՝ մի քանի հարյուր համարները և հաստատվել է անցագրային ռեժիմ։

Սաուդյան Արաբիայի տիրակալի համար Թուրքիա է հասցվել մի քանի բեռնատար սննդամթերք, սպիտակեղեն և անգամ հիգիենայի պարագաներ։ Թագավորն ապրելու է առանձին հարկում՝ հյուրանոցի լավագույն համարներում, ուր նրան սպասարկելու են իր իսկ ուղեկիցները։

Քաղաքում երթևեկելու համար Ալ Սաուդի աշխատակազմը իր հետ բերել է իր տրանսպորտը, ինչպես նաև Թուրքիայում վարձակալել է լյուքս դասի մոտ 500 մեքենա։ Անկարայում այդքան ավտոմեքենաներ ու միկրոավտոբուսներ չեն եղել։ Ստիպված են եղել հավելյալ ավտոմեքենաներ բերել Ստամբուլից, Անթալիայից և այլ խոշոր քաղաքներից։

Ալ Սաուդը վերջին անգամ Թուրքիա ժամանել էր նախորդ տարվա նոյեմբերի կեսին՝ Անթալիայում մասնակցելու համար G20-ի գագաթնաժողովին։ Այն ժամանակ սաուդյան պատվիրակության կազմում ընդգրկվել էր մոտ 1000 մարդ։ Թագավորի այցի նախապատրաստությունը տևել էր երկու ամիս։ Նրա համար երկու շաբաթով ամբողջովին փակվել էր «Մարդան Փալաս» հյուրանոցը՝ բաղկացած մոտ 550 համարից։

 

Լրահոս

Դիտել ավելին