Կարևոր իրադարձություններ

Կամավորականները պետք է լսեն հրամանատարությանը և գործեն կարգապահությամբ. Ա. Զաքարյան

11 Ապրիլ, 2016 15:45
Կամավորականները պետք է լսեն հրամանատարությանը և գործեն կարգապահությամբ. Ա. Զաքարյան

Կամավորականները պետք է լսեն հրամանատարությանը և գործեն կարգապահությամբ՝ առանց պայման դնելու. այսօր հրավիրված ասուլիսին ասաց կինովավերագրող Արշակ Զաքարյանը: 
 

Նա նշեց, իր ղեկավարած Ազգային գվարդիան գնացել է առաջին գիծ՝ իմանալով, որ կանեն այն, ինչ իրենցից կպահանջվի:

 

«Կամավորներին պետք է մեր ազգային գվարդիայի հետ համեմատություն անեմ, մենք երբ գնացինք  այնտեղ, մենք գիտեք ինչ ասացինք, որ եթե պետք է ամանները լվանք, մենք  աման կլավանա, եթե պետք է տղաների գուլպաները լվանք, տվեք մենք տղերքի գուլպաները լվանք: Այսինքն՝ կամավորության հետ մեկտեղ պետք է լինի կարգուկանոն և ոչ թե ամեն մեկը գնա ասի չէ ինձ զենք տվեք վազեմ կռիվ»,-ասաց նա:
 

Ըստ նրա, այդ դեպքում կամավորներն արդեն կարող են խանգարող զինված ուժերին: «Այնտեղ  կան զինվորականներ և գիտեն ինչ է կատարվում, ու եթե քեզ ասում են կանգնի, դու պետք է բարի լինես այդտեղ կանգնես»,-ասաց նա և նշեց, թե ականատես է եղել մի քանի դեպքերի, որ «կամավորներից ասում են, թողեք գնամ էս անեմ, էն անեմ»:
 

«Այ ինչպես գնում են կամավոր, այդպես էլ կարգապահ լինեն, շատ ավելի լավ կլինի: Այո պետք է գնաս օգնես, ինչով կարող ես»,- ասաց նա:
 

Ըստ Արշակ Զաքարյանի՝ կամավորը չպետք է պայման դնի. «Եթե դու գնացել ես կամավոր օգնելու, պետք է ասես ինչով օգնեմ, եթե քեզ ասում են ստեղ նստես, ուրեմն պետք է նստես: Եթե այնտեղ սերժանտին են դնում իրադրության տերը ու եթե դու նույնիսկ գնդապետ ես նախկին, կամ եղել ես Ռեմբոն էն կռվի ժամանակ, դու միևնույն է, պետք է սերժանտին ենթարկվես, նա է իրադրության տերը ու ամեն  քարի, թփի, ամեն ծառի ճյուղի տեղը գիտի»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին