Կարևոր իրադարձություններ

Բելառուսում կենսաթոշակային տարիքը 60-ից կհասցվի 63-ի, իսկ կանանց դեպքում` 55-ից 58-ի։

11 Ապրիլ, 2016 15:41
Բելառուսում կենսաթոշակային տարիքը 60-ից կհասցվի 63-ի, իսկ կանանց դեպքում` 55-ից 58-ի։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ստորագրած հրամանագրի համաձայն՝ կենսաթոշակային տարիքի շեմը կբարձրացվի 3 տարով։ Մասնավորապես՝ 2017թ. հունվարի 1-ից սկսած ամեն տարի կենսաթոշակային տարիքի շեմը կբարձրացվի կես տարով։


Ինչպես հայտնում է ria.ru-ն, արդյունքում տղամարդկանց պարագայում կենսաթոշակային տարիքը 60-ից կհասցվի 63-ի, իսկ կանանց դեպքում` 55-ից 58-ի։

 

Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ տվյալ փաստաթղթի նպատակն է կատարելագործել կենսաթոշակային ապահովման համակարգը։

 

Լրահոս

Դիտել ավելին