Կարևոր իրադարձություններ

Հարավային Կորեան նախազգուշական կրակ է արձակել հյուսիսկորեական նավի ուղղությամբ

25 Հոկտեմբեր, 2015 13:10
Հարավային Կորեան նախազգուշական կրակ է արձակել հյուսիսկորեական նավի ուղղությամբ

Հարավային Կորեան նախազգուշական կրակ է արձակել այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ին պատկանող մոտորանավակն անցել է երկու երկրների միջև ձգվող ծովային սահմանը, գրում է gazeta.ru-ն:

Հյուսիսկորեական մոտորանավակը Դեղին ծովում չինական որսագողերի ձկնորսական նավերի հետապնդում էր իրականացնում: 5 նախազգուշական կրակոցից հետո մոտորանավակը հեռացել է Հարավային Կորեայի տարածքային ջրերից: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Հարավկորեացի զինվորականները ոչ պաշտոնապես հայտարարել են, որ բռնի գործողություններ չեն կատարվել, իսկ ԿԺԴՀ-ն միջադեպը «ռազմական սադրանք» է որակել:

 

Լրահոս

Դիտել ավելին