Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում զբոսավար ռոբոտը մարդկանց կօգնի առևտրի հսկա կենտրոններում

11 Ապրիլ, 2016 15:13
Ճապոնիայում զբոսավար ռոբոտը մարդկանց կօգնի առևտրի հսկա կենտրոններում

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Hitachi էլեկտրատեխնիկական հսկան սկսել է նոր ռոբոտ- զբոսավարների պատվերներ ընդունել, որոնք կոչված են օգնել առևտրային խոշոր կենտրոնների այցելուներին։

EMIEW3 անվանմամբ սարքը օպտիկական սենսորների միջոցով ամբոխից մեկուսացնելու է մարդկանց, որոնք իրենց կպահեն շփոթված կամ սպասում են ցուցատախտակների մոտ։

Ռոբոտը կմոտենա նրանց և ձայնով կառաջարկի իր օգնությունը։ Նա ունակ է խոսել ճապոներեն ու անգլերեն: Կիբեռնետիկ զբոսավարը կարող է օգնել նաև գնումների հարցում, նա տիրապետելու է մեծ տեղեկատվության։

Նախատեսվում է նաև սարքն օգտագործել կորած երեխաներին գտնելու համար, որոնք կարող են մոլորվել հսկա առևտրային կենտրոններում, եթե նրանց ծնողները տարված լինեն գնումներով։ Երեխային չվախեցնելու համար ռոբոտը ստացել է մուլտֆիլմի հերոսի զվարճալի տեսք, իսկ նրա հասակը սահմանափակել են 90 սանտիմետրով։

 

Լրահոս

Դիտել ավելին