Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում կորել են 5,8 հազար անչափահաս փախստականներ

11 Ապրիլ, 2016 15:12
Գերմանիայում կորել են 5,8 հազար անչափահաս փախստականներ

Գերմանիայում ավելի քան 5,8 հազար անչափահաս փախստականներ են գրանցված որպես անհետ կորածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳՖՀ-ի ներքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան Funker մեդիախմբի հարցման:

ՆԳՆ-ի տվյալներով՝ 8006 անչափահաս փախստականներից, ովքեր անհայտ կորած Էին համարվում, ներկայացել Է միայն 2171 մարդ: 

«Առանց մեծահասակների ուղեկցության անհայտ կորած անչափահաս փախստականների գերակշռող մեծամասնությունը Աֆղանստանից են, Սիրիայից, Էրիթրեայից, Մարոկոյից եւ Ալժիրից»,-ասված Է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

 Գրեթե 6 հազար կորածներից 555-ը 14-ից ցածր տարիքի երեխաներ են:

Մարտին Եվրամիության ոստիկանական գերատեսչության՝ Եվրոպոլի մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ վերջին երկու տարվա ընթացքում առանց մեծահասակների ուղեկցության Եվրոպա ժամանած ավելի քան 10 հազար փախստական երեխաներ են կորել: Ծառայության տվյալներով՝ կորած երեխաներից շատերը կարող Էին հայտնվել հանցավոր ցանցերում, որոնք մարդավաճառություն են կազմակերպում սեռական շահագործման կամ մարդկային օրգանների առեւտրի նպատակներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին