Կարևոր իրադարձություններ

Սոֆի Մխեյանը բացում է փակագծերը. ի՞նչ է սպասվում նոր տեսահոլովակում

25 Հոկտեմբեր, 2015 12:19
Սոֆի Մխեյանը բացում է փակագծերը. ի՞նչ է սպասվում նոր տեսահոլովակում

Երգչուհի Սոֆի Մխեյանն այսօր հանրության ուշադրությանը կհանձնի իր թվով 18-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Համաձայն եմ» երգի հիման վրա:  Երգչուհին պատմել է տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին, ինչպես նաեւ տրամադրել բացառիկ լուսանկարներ՝ արված տեսահոլովակի նկարահանման ընթացքից:

«Ես ուզում էի հետաքրքիր մի շփում կազմակերպել իմ երկրպագուների հետ՝ առանց տեղեկացնելու, որ շուտով ներկայացնելու եմ իմ նոր տեսահոլովակը, նրանց հոկտեմբերի 1-ից սկսած ամեն օր հիշեցնելով իմ բոլոր տեսահոլովակները: Դատելով իմ հետեւորդների արձագանքներից եւ մեկնաբանություններից՝ այս գաղափարս բավականին հետաքրքիր ընդունվեց, նրանք շատ ակտիվորեն ինձ հետ միասին հիշում էին իմ երգերը, տեսահոլովակի գեղեցիկ կադրերը, արդյունքում հասկացա, որ նրանց համար ոչ միայն այդ ամենը հաճելի էր, այլեւ ինձ հետ հավասար նրանք էլ էին կարոտել եւ եւս մեկ անգամ դրանք վերհիշելը իր լավ ազդեցությունն ունեցավ: Սա մտածված եւ հետաքրքիր տարբերակ էր իմ նոր աշխատանքը ներկայացնելու ու տրամադրություն ստեղծելու համար»:

Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը նկարահանվել է այսօրվա ամենաարդիական երեւույթի շուրջ. «Ես ուզում էի, որպեսզի նոր տեսահոլովակս կառուցվեր մեզանում շատ տարածված երեւույթի՝ համացանցի շուրջ, իսկ այդ գաղափարս էլ կյանքի կոչեց ռեժսիոր Արեն Բայադյանը: Այսօր շատերի կյանքը, առօրյայի մեծ մասը կապված է հեռախոսի, սելֆիների, համացանցի եւ դրա հետ կապված բոլոր կապերի հետ՝ «Facebook», «Instagram», «Viber», «Whats App», դե իսկ ես էլ փորձեցի կապել այդ ամենը եւ դրանք օգտագործել տեսահոլովակում: Տեսահոլովակի շեշտը սելֆիի վրա է դրված, իմ հերոսուհին ողջ տեսահոլովակի ընթացքում լուսանկարվում է եւ դրանք ուղարկում գաղտնի հերոսին, – պատմեց Սոֆին ու հավելեց, – տեսահոլովակում գործող գաղտնի հերոսին ես ուղղարկում եմ իմ լուսանկարները, դրանք տեղադրում սոցցանցերում եւ դրանով խենթացնում նրան, ինչը որ այսօր անում են շատ աղջիկներ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Աղբյուրը՝ http://life.panorama.am/hy/news/2015/10/24/sofi-mkheyan/401486

 

Լրահոս

Դիտել ավելին