Կարևոր իրադարձություններ

Պարզվում է՝ կարտոֆիլի չիփսերն ունեն օգտակար հատկություններ

11 Ապրիլ, 2016 14:23
Պարզվում է՝ կարտոֆիլի չիփսերն ունեն օգտակար հատկություններ

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ արդեն սովորական է դարձել լսելը, որ չիփսերը վնասակար սնունդ են՝ լեցուն կալորիաներով ու ճարպով։ Սակայն Բիրմինգհեմի համալսարանի անգլիացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կարտոֆիլի չիփսերն ու կարտոֆիլի ֆրին կարող են որոշակի օգուտ տալ մարդկային օրգանիզմին։

Հետազոտողներն անսպասելի կապ են հայտնաբերեել կարտոֆիլի ֆրիի ու չիփսերի օգտագործման և մարդկանց տրամադրության միջև։ Պարզվել է, որ դրանք ունակ են խաղալ հակադեպրեսանտի դեր։

Մի քանի տասնյակ կամավոր տղամարդկանց ու կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել կարտոֆիլի չիփսերի ու ֆրիի օգտագործման դրական ազդեցությունը նրանց զգացմունքների վրա։

Գիտական փորձի ժամանակ նրանց ցույց են տվել ծանր սյուժեով տեսանյութեր՝ կապված մարդկային տառապանքների հետ, ապա բոլոր մասնակիցներին բաժանել են երկու խմբի։ Խմբերից մեկին առաջարկել են սնվել կարտոֆիլի չիփսերով ու ֆրիով, իսկ մյուսին առաջարկվել են թեթև ուտեստներ։ Այնուհետև կամավորները հատուկ թեստ են անցել, որի ժամանակ պարզվել է նրանց զգացական վիճակը։

Պարզվել է, որ ավելի բարձր տրամադրություն են ունեցել այն խմբի անդամները, որոնք սնվել են կարտոֆիլի ֆրիով ու չիփսերով։

 

Լրահոս

Դիտել ավելին