Կարևոր իրադարձություններ

Իրանն ամուր կապեր է հաստատել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ. ԱԳՆ

11 Ապրիլ, 2016 14:22
Իրանն ամուր կապեր է հաստատել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ. ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեին Ջաբերի Անսարին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ամուր կապեր է հաստատել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

«Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իրանի կապերը զարգանում են։ Իրանը գտնվում է այդ երկրների հետ մշտական փոխգործակցության մեջ, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի մշտական փոխադարձ այցերը»,- ասել է նա։

Այսօր երկօրյա այցով Իրան է ժամանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

 

Լրահոս

Դիտել ավելին