Կարևոր իրադարձություններ

Շատ կարեւոր է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային հարթակներում ներկայացնելը. ԼՂՀ նախագահ

11 Ապրիլ, 2016 13:38
Շատ կարեւոր է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային հարթակներում ներկայացնելը. ԼՂՀ նախագահ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակնից: 

Երկրի ղեկավարը կարեւորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը` ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:

Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը` արժեւորելով այն քաղաքական եւ հոգեբանական տեսանկյուններից:

 

Լրահոս

Դիտել ավելին