ԱՄՆ-ում ավտոշինության ոլորտում աշխատակիցների միացյալ արհմիությունը General Motors ընկերությանը սպառնում է գործադուլով, հաղորդում է TASS-ը:
Աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի զգալի բարձրացում` մինչև բանակցությունների ավարտն առանց կոնկրետ թվեր բարձրաձայնելու:
Տվյալ պահանջի վերջնաժամկետ է դրվել ընկերության հետ պայմանագրի ժամկետի ավարտը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Իսկ եթե նրանց պահանջը չբավարարվի, 58 հազար աշխատակիցներ գործադուլ կհայտարարեն: