Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    520

  • EUR

    608,5
    620,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանին պաշտոնապես 13 զոհված զինվորի մարմին է հանձնվել. առաջիկայում կհրապարակվեն մեր 18 զինվորների անունները

11 Ապրիլ, 2016 11:55
Ադրբեջանին պաշտոնապես 13 զոհված զինվորի մարմին է հանձնվել. առաջիկայում կհրապարակվեն մեր 18 զինվորների անունները
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների մարմինների փոխանակում:
 
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Shabat.am-ին փոխանցեց, որ որ երեկ տեղի ունեցած` զոհվածների մարմինների փոխանակության ժամանակ հայկական կողմին փոխանցվել է 18 զինծառայողի մարմին, իսկ ադրբեջանական կողմին` 13:
 
«Մենք պաշտոնապես 13 մարմին ենք հանձնել, բայց դա չի նշանակում, որ հակառակորդի դիակները 13-ն են եղել: Առաջնագծում նաև հնարավորություն ենք ստեղծել, որ մեր դիրքերի դիմաց ընկած դիակները ևս հավաքեն, որոնք տասնյակների են հասնում»,- ասաց Հասրաթյանը: Հասրաթյանը փոխանցեց նաև, որ մեր կողմին փոխանցված 18 զինծառայողների անունները կհրապարակվեն առաջիկայում, հիմա մեխանիկական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
 
Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած. հայկական կողմին հանձնվել է 18 անհետ կորածների մարմինները, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին