Կարևոր իրադարձություններ

Մի քանի եղանակ ` շագանակագույն աչքերն ընդգծելու համար

11 Ապրիլ, 2016 20:33
Մի քանի եղանակ ` շագանակագույն աչքերն ընդգծելու համար

Շագանակագույն աչքերը զարմանալիորեն արտահայտիչ են եւ խորաթափանց, դրանք յուրահատուկ կերպով ընդգծում են կանացի հմայքն ու գեղեցկությունը: Թվում է՝ շպարվելիս շագանակագույն աչքեր ունեցող կանայք ոչ մի դժվարություն չեն ունենում:
Շագանակագույնը ունի բազմաթիվ երանգներ՝ մուգ կանաչից մինչեւ սեւ, հետեւաբար դիմահարդարումը պետք է կատարելապես համապատասխանի Ձեր աչքերի երանգին ու ընդգծի Ձեր նրբությունն ու հմայքը:

1.Այն կանայք, ովքեր ունեն դարչնադեղնավուն աչքեր, կարող են օգտագործել ոսկեգույն ,արծաթագույն, բրոնզագույն ստվերաներկեր՝ աչքերն ընդգծելու եւ էլ ավելի գրավիչ դարձնելու հմար:

2.Մուգ դարչնագույն աչքեր ունեցող կանայք կարող են իրենց աչքերը ամբողջապես ընդգծեն սեւ մատիտով: Դիմահարդարման այս տեսակը թաքցնում է թերությունները եւ ավելի արտահայտիչ է դաձնում Ձեր աչքերը:

3.Իսկ այն կանայք, ովքեր ունեն բաց դարչնագույն աչքեր եւ կողմնակից են նուրբ եւ ամենօրյա դիմահարդարմանը, ապա կարող են օգտագործել բաց շագանակագույն, մարմնագույն եւ սպիտկ ստվերաներկերը, դրանք կընդգծեն Ձեր նուրբ ճաշակն ու կանացիություն:

 

Լրահոս

Դիտել ավելին