Կարևոր իրադարձություններ

Որոնք են ամենաերիտասարդացնող ըմպելիքները

11 Ապրիլ, 2016 08:50
Որոնք են ամենաերիտասարդացնող ըմպելիքները

Ըստ բրիտանացի բուժաշխատողների՝ որոշ ըմպելիքներ ընդունակ են պահպանելու երիտասարդությունը: Օրինակ՝ հանքային ջուրը: Այն գտնվում է ցուցակի առաջին հորիզոնականում: Բժիշկների խոսքերով՝ ջուրը ոչ միայն խոնավացնում է մաշկը և բթացնում է սովի զգացողությունը, այլ նաև նախապատրաստում է մեր ստամոքսը սննդի ընդունմանը և, բացի դրանից, դուրս է բերում թույների մեծ մասը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է սուրճը՝ նվազեցնելով բերանի շրջանում քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Երրորդ հորիզոնականում թեյն է, հատկապես կանաչը: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և արագացնում է ճարպերի թթվեցումը, նպաստում է կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցմանը: Տաք շոկոլադը, որի բաղադրության մեջ մեծամասամբ մտնում են հակաօքսիդանտներ, բաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Դրանց հետեւում են կարմիր գինին և կաթը:

 

Լրահոս

Դիտել ավելին