Կարևոր իրադարձություններ

Կարելի՞ է օգտագործել կոսմետիկա հղիության ժամանակ

11 Ապրիլ, 2016 10:00
Կարելի՞ է օգտագործել կոսմետիկա հղիության ժամանակ

Կարելի՞ է արդյոք օգտագործել կոսմետիկա հղիության ժամանակ

Նպատակահարմար է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, «հակաալերգիկ» պիտակով, պետք է ավելի ուշադիր լինել օգտագործվող շրթներկի, տոնային քսուքների եւ այլ կոսմետիկ միջոցների պիտանելիության ժամկետների վրա: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել օգտագործվող կոսմետիկայի բաղադրությանը: Մաշկի խնամքի համար կարելի է օգտագործել մանկական խնամքի միջոցները, քանի որ դրանց որակի վերահսկումն ավելի խստապահանջ է:

Ինչպե՞ս խնամել մազերը հղիության ընթացքում

Հղիության շրջանում, էստրոգեն հորմոնի ավելացման շնորհիվ, մազերը արագ են երկարում, պակասում է մազաթափությունը եւ մազերն ավելի առողջ տեսք են ստանում: Հղիների մոտ հնարավոր է գլխամաշկի փոփոխություն, մազերը կարող են պահանջել ավելի շատ կամ ավելի քիչ լվացում: Այդ իսկ պատճառով պետք է շարունակել օգտագործել ծանոթ ապրանքանիշերի արտադրանքը:

Կարելի՞ է արդյոք կտրել կամ ներկել մազերը հղիության ընթացքում

Կարծիք կա, որ հղիության ընթացքում մազերը չպետք է կտրել: Քանի որ այդ շրջանում որոշ կանանց մոտ մազերի որակը փոխվում է, ուստի պահանջում է ավելի շատ խնամք, այսինքն՝ վերը նշված կարծիքը հիմնավորված չէ: Ինչ վերաբերվում է մազերը ներկելուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ քիմիական ներկերից, որոնք չորացնում են գլխի մաշկը եւ տհաճ հոտ ունեն: Բացի այդ դրանք կարող են նաեւ ներծծվել մաշկի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին