Կարևոր իրադարձություններ

Հաջողակ մարդկանց առավոտյան սովորույթները

11 Ապրիլ, 2016 09:00
Հաջողակ մարդկանց առավոտյան սովորույթները

Որքանո՞վ է կարևոր արթնանալուց հետո օրվա առաջին ժամը: Պարզվում է, որ շատ կարևոր է: Այն կարող է լինել անկողնում կամ մտքերի մեջ պարզապես պտտվելու ժամ: Հաճախ աշխատանքային առաջին ժամն իր հերթին դառնում է անօգուտ զրույցի, «պատրաստվելու», ինտերնետային նորությունները ստուգելու, սոցիալական ցանցերում մի քանի սուր միտք գրելու ժամ: Սակայն այն կարող է դառնալ նաև ժամը, երբ դուք տեսնում եք ամեն ինչ հստակ ու կատարում եք կարևորագույն մի քանի քայլ, կայացնում որոշումներ կամ իրականացնում, վերջացնում որևէ հանձնարարություն:

Առավոտը հրաշալի ժամանակ է: Թարմություն, վճռականություն, նոր մտքեր ու նպատակներ: Սակայն որքանո՞վ ենք մենք արդյունավետորեն օգտագործում այդ ժամանակը: Կարծում եմ` ինքնին հասկանալի է, որ եթե մենք արդյունավետորեն կարողանանք պլանավորել մեր առավոտյան անելիքները, ապա, այդ առավոտյան անելիքների պլանավորումից ինքստինքյան որոշակի արդյունավետությամբ պլանավորվում է նաև մեր ողջ օրը, հետևաբար ողջ շաբաթը:

Արդյունավետ առավոտյան միջոցառումներ պլանավորելիս պետք է այն շուտ սկսել: Այս առումով գիշերային աշխատանքները կամ զբաղմունքները, որոնք մենք բոլորս էլ ինչ որ չափով չարաշահում են, իրականում խանգարում են այդ առավոտյան միջոցառումների վճռականությանն ու պլանավորմանը: Ինչ որ չափով մենք կարծում ենք, որ ահա, կնստենք մինչև ուշ գիշեր ու կվերջացնենք այս ու այն անելիքները: Սակայն որպես կանոն գիշերային ժամերին կատարված աշխատանքներն այդքան էլ արդյունավետ չեն: Փոխարենը որքա՞ն ժամանակ է խլվում հաջորդող առավոտներից: Քնի պակասն, իր հերթին, բերում է հիշողության առարկայական թուլացման, ցրվածության և անկազմակերպվածության, հախուռն որոշումների կայացման, ընդհանուր նպատակասլացության նվազման և այլն:

Փոխարենը մենք կարող ենք մեր նպատակներն ու երազները փոխակերպել դրանց իրականացման ամենօրյա արարողակարգերի: Հնչում է, չէ՞: Երազանքների ու նպատակների իրագործման առավոտյան արարողակարգեր: Դրա համար

  • Ամեն օր արթնացեք կես ժամ ավելի շուտ` մինչև հասնեք առավոտյան նախընտրելի որևէ ժամի` ասենք 7:30: Զուգահեռաբար սկսեք գիտակցել, որ գիշերային տևական քնադուլները իրականում խիստ վնասակար են ու ոչ արդյունավետ:
  • Անհրաժեշտ է խորապես գիտակցել, որ նոր սովորույթներ հաստատելն ու դրանց տևականորեն հետևելն իրականում այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է կողքից թվալ, հետևաբար սովորույթի հաստատման համար անհրաժեշտ է լավ սնվել, խիստ կարգապահություն, էմոցիոնալ պատրաստվածություն և արդյունքների հստակ տեսլական:
  • Շարունակելով արդյունքների հստակ տեսլականի միտքը սկսեք արձանագրել ձեր աստիճանական հաջողությունները: Ի՞նչ և ինչպե՞ս է փոխվում: Շարունակեք արձանագրել ամենօրյա հաջողությունները գոնե մեկ ամիս, մինչև այն դառնա սովորություն: Իսկ ի՞նչ է սովորությունը: Ինչպես հաջողողակ մարդկանց յոթ սովորույթներն են մեզ սովորեցնում` սովորույթը` երբ առկա է նպատակին հասնելու համար գիտելիք, փորձառություն և ցանկություն: Սա` երբ դուք գիտեք ինչ անել, գիտեք ինչպես անեք և ունեք անելու համար հստակ ցանկություն:
  • Նոր սովորույթի կայացման ճանապարհին, հաջողության դեպքում անպայման խրախուսեք ձեզ որևէ նյութական կերպով: Սա միայն կամրապնդի ձեր զգայական ու գիտակցական կապվածությունը նոր սովորույթի հետ:

 

 Որքանո՞վ է կարևոր առավոտյան թեթև, 15 րոպեանոց մարզանքը` մտավոր աշխատանքի պատրաստվելու համար: Հույժ կարևոր է: Մարդու ուղեղը «սովորաբար» մարմնի անբաժանելի մասն է, ու նյութափոխանակության, արյան շրջանառության ավելացումը ուղակիորեն նպաստում է ուղեղի առավել արդյունավետ ու կենտրոնացված աշխատանքի վրա: Սակայն ֆիզկուլտուրայից ոչ պակաս կարևոր է մտավոր ամենօրյա 10 րոպեանոց թեթև վարժությունները: Ամեն օր, արթնանալուց հետո, փորձեք վերհիշել ու արձանագրել բոլոր այն դեպքերն ու արժեքները, որոնց համար դուք շնորհակալ եք այս կյանքում: Մտաբերեք ձեր արժանիքները, հարազատներին, Աստծուն, ձեր ընկերներին, միջոցառումները: Այն ամենը, ինչն անխոս թանկ է ձեզ համար ու հանուն որի դուք արժևորում եք այս կյանքը: Այնուհետև փորձեք պատկերացնել այդ ամենն այսօր, ձեր իսկ առջև: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին